Ողբալու եք միայն դուք հունիսի 7-ին, երբ ըմբոշխնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը. Արայիկ Հարությունյան

Գիտե՞ք կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ուժն ինչու է ուզում տեղափոխել հունիսի 5-7-ին կազմկերպվող գինու օրերը: Որովհետև Գինու օրերը մեծ տոն են Երևանի, Հայաստանի համար:
Իրենք վախենում են կյանքից հաճույք ստացող հայերից, իրենք զզվում են կյանքը վայելող հայերից: Վայելքը պետք է լինի միայն իրենց համար: Մյուսների համար նախատեսված է միայն ողբը:
Բայց սրանով դուք ձեր կարճ խելքով ապացուցում եք, որ ձեր գնացքը գնացել է: Ողբալու եք միայն դուք հունիսի 7-ին, երբ ըմբոշխնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը:

























