«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ.

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ.

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 10-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։

Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

«Հայկական ժամանակ»-ի Ստեփանավանի աղբյուրները հայտնում են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյուլագարակի «Հեքիաթներ» կոչվող ռեստորանում: Վիճաբանողներից երկուսը՝ Ա. Գևորգյանը և Մ. Չերքեզյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր-ակտիվիստներ են, իսկ երրորդ անձը՝ Ա. Ղարաքեշիշյանը, եղել է նույն կուսակցության համակիր, իսկ այժմ փոխել է քաղաքական հայացքները և սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք միասին ճաշել են նշված ռեստորանում, ապա Ա. Գևորգյանը և Մ. Չերքեզյանը վիճաբանել են Ա. Ղարաքեշիշյանի հետ, ծեծել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջիններս փորձել են կոծկել այս դեպքը, սակայն ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի մանրամասները ու հայտնաբերել նրանց:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. «Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ.