Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ

Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ

Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում, այսինքն՝ լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չէ բացել ամբողջական դեսպանություն, բայց կա անհրաժեշտություն դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու: Ըստ այդմ՝ առաջարկվում է նմանատիպ վայրերում հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերը:

Առաջարկվում է վերանայել դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ինչպես նաև դեսպանին հնարավորություն տալ՝ շարունակելու պաշտոնավարում հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամկետով, որից հետո դեսպանը կարող է վերանշանակվել այլ երկրում, և այս դեպքում առաջարկվում է ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի:

Նոր կարգավորման համաձայն՝ դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան Հայաստան և աշխատեն ԱԳՆ-ում, բայց այսուհետ ոչ թե 24 ամիս, այլ 18 ամիս, որից հետո կրկին իրավունք կունենան գործուղվելու օտարերկրյա պետություն: Գլխավոր հյուպատոսի համար էլ ՀՀ ԱԳՆ-ում աշխատելու ժամկետը սահմանվում է 18-ի փոխարեն 12 ամիս, իսկ օտարերկրյա պետությունում ծառայության ժամկետը՝ 2-ի փոխարեն 3 տարի:

Մեկ այլ կարգավորում վերաբերում է դիվանագետ ամուսինների աշխատավարձերին:

«Համակարգում կան դիվանագետ ամուսիններ, և ահա, երբ դիվանագետ ամուսինները գործուղվում են օտարերկրյա պետություն՝ ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորմամբ ստանում է աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը: Սա վաղուց իրեն սպառած և աբսուրդ կարգավորում է: Եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100 տոկոսով ծառայություն, աշխատանք, բավականին արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100 տոկոսով»,- ասաց նախարարը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ առաջարկվում է օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը հավասարեցնել Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին: Այդ համատեքստում նախարարը առաջին քարտուղարի օրինակը բերեց: Օրինակ, Երևանում՝ ԱԳՆ-ում, դիվանագիտական ծառայություն իրականացնող դիվանագետը՝ առաջին քարտուղարը, ստանում է 267 հազար դրամից մինչև 366 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ օտարերկրյա պետությունում ծառայող նույն առաջին քարտուղարի աշխատավարձը 157-178 հազար դրամ է, ինչը, ըստ Միրզոյանի, կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետությունում ծառայության գրավչությունը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ