ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը

Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կառավարության հետ համաձայնեցրել եմ և առաջարկում եմ է՛լ ավելի խստացնել թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 10 տարվա պատիժ:

Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ:

Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:

Առաջարկում եմ խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը՝ պատիժ-տուգանքը սահմանելով առավելագույնը 10-ապատակի փոխարեն 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ:

Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-ապատկից 30-ապատակի փոխարեն սահմանել 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ:

Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն սահմանել 3-6 տարվա պատիժ»,- ասաց պատգամավորը:

Առաջարկվում է նաև սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը կրկնապատկել՝ 200-400 հազարի փոխարեն սահմանելով 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն սահմանել 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ նախագիծը միտված է սանկցիաների խստացմանը և հանցագործության կանխարգելմանը, սակայն պետության գործիքակազմը պետք է նաև գործի դրվի թմրանյութերի տեսակները սահմաններից ներս չթողնելուն:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը