Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնֆիդենցիալ փաստաթուղթ․ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանում ընտրությունների վրա: Բացահայտումը շվեդական Blankspot-ինն է: Կայքը ռուսական ծագման փաստաթուղթ է գաղտնազերծել՝ «2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր» վերնագրով, որում նախանշվում են ինչպես ռուսական կողմի ընդհանուր նպատակները, այնպես էլ կոնկրետ մեթոդները: Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը ծրագրում է նվազեցնել Հայաստանի իշխանության վարկանիշը։

Ի թիվս այլնի, նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրություններին ընդառաջ կասկածի տակ դնել «անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը»:

Նաև նկարագրվում է՝ ինչ ջանքեր են գործադրվում հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։

Մեկ այլ նպատակ է՝ կանխել Փաշինյանի քաղաքական կերպարի բարելավումը կամ արդիականացումը։

Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե ընդդիմադիր որ կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխարեն, սակայն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է կիրառվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։

Առաջարկությունների ցանկում է՝ սոցիալական ցանցերում ավելացնել ռուսաստանամետ նարատիվները՝ դրանք 2025 թվականի աշնան համեմատությամբ՝ օրական մեկ միլիոն դիտումից հասցնելով մինչև երեք միլիոնի:

Փաստաթղթի համաձայն՝ ռուսամետ հարթակներում կարծիք ձևավորողների թիվը 15-ից պետք է հասցվի մոտ 40-ի։ Նրանցից առավել ակտիվները պետք է ներառվեն ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում։ Նաև նախատեսվում է սոցիալական ցանցերում իշխող ուժի դեմ ֆեյքերի արշավներ անցկացնել:

Blankspot-ը կարողացել է ստուգել փաստաթղթի իսկությունը և ծագումը, սակայն հնարավոր չի եղել որոշել, թե մինչև օրս որքանով է ռազմավարությունը կյանքի կոչվել: Սակայն փաստաթղթում ներառված որոշ դրույթներ արտացոլում են Հայաստանում վերջին որոշ զարգացումները։

Blankspot-ը պարզել է, որ այս տվյալները ստացվել են 2026 թվականի մարտից առաջ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված անձի օգտահաշվի վրա հաքերային հարձակման արդյունքում։ Հայաստանում այդ անձը մասնակցել է համաժողովների և սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, նաև պարբերաբար մեկնաբանություններ արել մամուլում: Ուղերձը նույնն է եղել՝ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով՝ հեռանալով Ռուսաստանից:

Ըստ փաստաթղթի՝ քարոզչական նման թեզերին հակազդելու անհրաժեշտությունը դրդեց Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին դիմել ԵՄ-ին՝ խնդրելով նույն աջակցությունը, որը տրամադրվել էր Մոլդովային՝ նախորդ տարվա խորհրդարանի ընտրության ժամանակ։ Կայքը մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքը, որի համաձայն՝ Հայաստանի դեմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ Մոլդովայի դեմ:

Կասկածներ կան, որ նմանատիպ գործելաոճ է կիրառվել նաև հարևան Վրաստանի դեմ, որտեղ 2024 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ-ին հատուկ աջակցության համար չեն դիմել։ Ապրիլին Մետան փակել է Facebook-ի մոտ 70 կեղծ համարված հաշիվ և էջ Հայաստանում։ Միևնույն ժամանակ, ռուս պաշտոնյաները բազմիցս մեղադրել են հայաստանյան քաղհասարակությանը հակառուսական նարատիվներ տարածելու համար։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ սա դասական քարոզչություն չէ, այլ սոցիալական ինժեներիայի դրսևորում, որի նպատակն է անվստահություն և բևեռացում սերմանել հասարակության մեջ։

Blankspot-ը նշում է, որ փորձ է արվում ոչ միայն ազդել մարդկանց մտածողության, այլև նրանց քաղաքական դիրքորոշումների և գործողությունների վրա: Պարբերականն ահազանգում է, որ այս արշավն իրականացվում է բավականին համակարգված ձևով:

1lurer.am

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ