2026թ․ մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

2026թ․ մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

2026թ․ մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի եւ խաղաղության տոն։

Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը եւ դատապարտել այդ երեւույթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։

Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով եւ զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, եւ այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. 2026թ․ մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով