Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Դանիել Իոաննիսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի՝ հենց նոր հրապարակած ձայնագրությունում առերևույթ լսվում է, որ կուսակցություններից մեկի համար (և մեկ այլ կուսակցության դեմ) «տասովշիկության» մեջ ներգրավվել են նաև «գողականներ»:
Թե բա «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով որ պիտի ընտրե ՔՊ՝ բ*-ի տղա է»: Այ քեզ բան:
Իրավապահները պետք է այս բոլոր «գողականներին» ժամանակին իրենց տեղը ցույց տված լինեին, որ հիմա «պռագոններ» անելու տեղ չմնար: Դրանց բոլորը տեղը բանտում է:
Հ.Գ. Հալալ է էն մարդուն, ով ձայնագրությունում դուխով մերժում է ընտրակաշառքի առաջարկն ու գողական պարտադրանքը: Այ ինքը քաղաքացի է:

























