Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանի գործող նախագահն այցելում է Հայաստան, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Դատարանի միջև համագործակցության զարգացման և խորացման հանձնառության մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը` Արևելյան Եվրոպայի խմբից։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։    

Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։

Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին.