Իմացա՛ծ եղեք՝ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ՝ բանտի պուտյովկա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ քաղաքացիներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Իմացա՛ծ եղեք՝ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ՝ բանտի պուտյովկա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ քաղաքացիներին

Իմացա՛ծ եղեք՝ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ՝ բանտի պուտյովկա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ քաղաքացիներին
Իմացա՛ծ եղեք՝ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ՝ բանտի պուտյովկա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ քաղաքացիներին

Ոչ այդքան հարգելի՛ ընտրակաշառատուներ կամ նույն ինքը՝ ընտրակա՛ն տասովշչիկներ, որտեղ էլ լինեք, ինչպես էլ լինեք, ինչ էլ ձեզ խոստացած լինեն, ինչ փաստաբան էլ ձեզ խոստացած լինեն, ինչ փող էլ խոստացած լինեն, մեկ է՝ բռնվելու եք, ընկնելու եք բանտի ծակերը: Ձեզ բռնելու են ու գցելու են բանտի ծակերը: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին շրջանակում ընտրակաշառք տալու դեպքերին:

«Բոլոր այն մարդիկ, ում ձեր մտերիմներից կներգրավեք այդ կեղտոտ ու զզվելի, հակապետական՝ ընտրակաշառք բաժանելու տասովկայի մեջ, բոլորը բռնվելու են: Կներգրավեք ձեր կանանց, նրանք էլ են բռնվելու: Կներգրավեք ձեր հարազատներին, բարեկամներին, նրանք էլ են բռնվելու: Ում ներգրավեք, նրանք բռնվելու են: Ձեզ ոչ ոք բացարձակապես չի փրկելու»,- ասաց Ալեքսանյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ տեղից արձագանքեց՝ չի փրկելու նույնիսկ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը:

Շարունակելով ելույթը՝ պատգամավորն ընդգծեց. «Գնալու եք ու 5-7 տարի փտելու եք բանտում: Ուրիշ բան ձեզ հետ տեղի չի ունենալու, ու ոչ մեկ ձեզ տեր չի կանգնելու:

Սիրելի՛ քաղաքացիներ, եթե ձեզ առաջարկում են ընտրակաշառք, ուրեմն իմացա՛ծ եղեք, որ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ առաջարկում են բանտի պուտյովկա: Ընտրակաշառք վերցնելով՝ դուք կատարում եք քրեական հանցագործություն, ու ձեզ էլ են բռնելու»:

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանողներին՝ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ այսպես կոչված «ընտրատասովշչիկները» պետք է իրենք իրենց հարց տան՝ ինչու են հենց իրենք ընտրակաշառք տալու գործն անում:

«Ինչո՞ւ իրենց շեֆերը, իրենց շեֆերի որդիները, իրենց շեֆերի եղբայրների որդիներն անձամբ ընտրակաշառք չեն բաժանում, այլ այդ «պատվաբեր» գործը վստահում են հենց ընտրատասովշչիկներին: Մի պարզ պատճառով, որովհետև նրանք չեն ուզում նստել: Լավ գիտեն՝ ով այդ գործն անի, նստելու է: Եթե արդեն իսկ ներքաշված եք դրա մեջ, հիմիկվանից ձեր բանտի պարագաները կապեք, եթե չէ, ավելի է լավ է՝ չմտնեք այս գործի մեջ»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Իմացա՛ծ եղեք՝ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ՝ բանտի պուտյովկա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ քաղաքացիներին