Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մшհшփորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մшհшփորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Բալահովիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք Հայաստան են ժամանել Բելառուսի Հանրապետությունից:

Մեզ նաև հայտնի են դարձել նրանց անունները. գործողություն կատարողը Տիգրան Մնացականյանն է, նրան օժանդակել են ⁠Վլադիմիր Խուդիյանը և Գոռ Սահակյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ այս պահի դրութամբ նրանցից միայն մեկն է հայտնաբերվել, կատարողը և մյուս օժանդակողը դեռ չեն հայտնաբերվել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։ 3 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, ձերբակալված է մեկ հոգի:

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ Ձեռնարկված միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։

«Պարզվել է նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել են Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում՝ տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի»,- մանրամասնել էին ՆԳՆ-ից:

Ավելի վաղ Factor.am-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ տվյալ միջադեպի թիրախում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգսյանը։

«Մեզ հայտնի չէ՝ արդյոք միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ»,- ասվում էր լրատվամիջոցի հրապարակման մեջ

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մшհшփորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ