Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին

Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին
Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին

40 տարի Հայաստանը և Ադրբեջանն ապրել են թշնամության միջավայրում: Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել, և, վե՛րջ, թշնամություն այլևս գոյություն չունի, միայն խաղաղություն է: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս հարաբերություններին:

«Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից: Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է, որովհետև, էլի եմ ասում, այդ գործընթացը հնարավոր չէ, եթե նույնիսկ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լիներ, որովհետև խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է, ինչ տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում:

Թո՛ւյլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, իհարկե, թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել:

Հետևաբար, ես վստահ եմ, որ կհասնենք այդ կետին, երբ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին մենք խաղաղության համաձայնագիրը կստորագրենք»,- ասաց նա:

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ աշխատանքն ավարտվեց: Համաձայնագրի ստորագրումից և տեքստի հրապարակումից հետո բազմաթիվ ուղղություններով անհրաժեշտ է լինելու համաձայնեցնել և ստորագրել նորանոր համաձայնագրեր, այդ թվում՝ ոլորտային համագործակցության առումով, չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտի ոլորտում, օրինակ, կա համագործակցություն՝ առանց համաձայնագրի:

«Այս առումով չափազանց կարևոր է TRIPP նախագիծը, և չափազանց կարևոր են այն նախագծերը, որոնք քննարկվում են ԵՄ-ի հետ: Հենց աշխարհագրական դիրքի վերաբերյալ խոսույթը դրա մասին է, որ երբ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի (իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա շատ ակնհայտ է), դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է:

Ընդ որում՝ մենք մեր ճանապարները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի և ազատ բեռնափոխադրումների, երթևեկության համար երկկողմ առևտրի իմաստով, Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի ճանապարհներով՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տեսակետից ահռելի պոտենցիալ կա իրագործելու ՀՀ-ԵՄ համագործակցության տեսակետից:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին