Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին

Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին
Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին

Պատվարժա՛ն հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների ընթացքում, և տեղի է ունենում նաև հիմա: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ ԵՔՀ առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում: Հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, Երևանում մասնակցում է այս գագաթնաժողովին, և նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան (խոսքը Ջևդեթ Յըլմազի այցի մասին է - խմբ.):

Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, ԵԽ նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ:

Սա հերթական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը:

Հարգելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար»,- ասաց Փաշինյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին