Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ

Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ
Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման արարողությանը։

Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։

Վարչապետ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։ «Սա Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների դրսևորումն է։ Մենք ունենք երկարատև պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ ժողովրդավարությունը բարգավաճում և հաջողություն կբերի մարդկանց, երկրի քաղաքացիներին, երկրին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բելգիային բոլոր նշված նպատակներին հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար։

Վարչապետը նաև բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության գործում․ «Մենք դա ընկալում ենք որպես շատ համարձակ աջակցություն հայկական պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և ավելի բարգավաճ, ավելի հաջողակ, ավելի ժողովրդավարական և ավելի ապագային միտված երկիր լինելու ձգտմանը»։

Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ է ընդգծել Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման փաստը և նշել, որ այն խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս նշանակալի և կարևոր իրադարձության առիթով։

Իր խոսքում Բարտ դե Վևերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենդանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը՝ Բելգիայի վարչապետը նշել է․ «Սա, իսկապես, պատմական պահ է։ Խոր հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ՝ քաղաքակրթության օրրաններից մեկում: Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի և Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ։ Այն մեր ապագայի հանդեպ հանձնառության հանդիսավոր արտահայտությունն է․ հանձնառություն՝ խորացնելու մեր համագործակցությունը բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և գիտական փոխանակման ոլորտներում։ Հայաստանը կարևոր դեր է խաղում որպես կայունության գործընկեր և հանդիսանում է ժողովրդավարական արժեքների փարոս ավելի լայն տարածաշրջանում։ Անորոշությամբ լի աշխարհում նման բարեկամությունները, գործընկերությունները կարևոր են: Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի։ Թույլ տվեք հստակորեն և համոզվածությամբ ասել, որ մենք կշարունակենք ամրապնդել մեր ազգերի միջև բարեկամությունը»։

Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ
Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ