Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտшլացվածներ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտшլացվածներ

Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտшլացվածներ

Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտալացվածներ

Մայիսի 3-ին՝ ժամը 03։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։

Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։

Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած Nissan  մակնիշի ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտшլացվածներ