Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում
Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում նախատեսվում է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված 18–35 տարեկան երիտասարդները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը և քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Քննարկումը նախատեսված է հարցուպատասխանի ձևաչափով, և կազմակերպիչները կոչ են անում մասնակիցներին նախապես պատրաստել իրենց հետաքրքրող հարցերը։

Միջոցառումը կկայանա ժամը 19:00-ին Dvin հյուրանոցում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ հետևյալ հղումով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում