Մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ

Մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի աշխատավորներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման և հասարակական կյանքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու և բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե՛ ընտանիքների բարեկեցությունը, թե՛ պետականության հզորացումը։

Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են մեր գոյատևման և առաջընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօր էլ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը։

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Մենք պետք է շարունակենք հետևողական քայլերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա իրացնելու իր մասնագիտական կարողությունները և ստանալու արդար վարձատրություն։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա նվիրումով կատարում են իրենց պարտքը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը։ Հատուկ գնահատանքի են արժանի այն մարդիկ, ովքեր բարձր պատասխանատվությամբ գործում են նաև բարդ և պատասխանատու իրավիճակներում։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և բարօրություն բոլորիս ընտանիքներին։ 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ