Նատալյա Սինորյանը առաջարկում է՝ Ակադեմիական քաղաք տանող միակ ճանապարհը անվանակոչել Անանիա Շիրակացու անունով.

Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներիս՝ Հայկ Միրզոյանի և Հեղինե Ոսկանյանի հետ շրջանառության մեջ ենք դնում մի նախագիծ, որի համաձայն առաջարկում ենք Սիլիկյան 12-րդ փողոցը անվանակոչել Անանիա Շիրակացու անունով։
Վերոնշյալ փողոցը դեպի Ակադեմիական քաղաք տանող միակ ճանապարհն է։
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։
Նատալյա Սինորյան




























