90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. Սուրեն Պապիկյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. Սուրեն Պապիկյան

90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. Սուրեն Պապիկյան
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ

Առաջարկվում է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա շուրջ 2850 բնակշահառուների՝ ՊՆ ենթակայությամբ ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը։ Ծրագիրը նպատակ ունի տասնամյակներ սպասած քաղաքացիներին ապահովել բնակարանային խնդրի արդյունավետ լուծմամբ։ Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Նախատեսվում է ծրագիրն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիփոթեքային վարկավորման գործիք: Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90 տոկոսը բանկերի միջոցով կհատկացնի Կառավարությունը, իսկ 10 տոկոսը՝ ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման միջոցով:

Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է՝ 2027 թվականին՝ 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին՝ 812 շահառուի, 2029 թվականին՝ 719, իսկ 4-րդ փուլում՝ 2030 թվականին՝ 584 շահառուի»,- պարզաբանեց նախարարը:

Ծրագրի շահառուներ են ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառմանն ընդգրկված պայմանագրային զինծառայողները և քաղծառողները, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինծառայությունից արձակված նախկին զինծառայողները, զինծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները և զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամները:

«Այս անձանց մեջ կան անգամ 90-ականներից բնակշահառու հանդիսացող մարդիկ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խոսքն այն շահառուների մասին է, որոնք 90-ականներից ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում, և այդ կերպ պետությունը ժամանակին պարտավորություն է ստանձնել նրանց նկատմամբ. «Կոպիտ ասած՝ մենք նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում և 4 փուլով»:

Սուրեն Պապիկյանը հավելեց՝ կարևոր նրբությունն այն է, որ 10 տարի բնակարանը վաճառքի ենթակա չի լինելու, իսկ բնակարանի գինը հաշվարկվելու է շուկայական միջին արժեքով: Շահառուն բնակարան կարող է ձեռք բերել ոչ միայն առաջնային և երկրորդային շուկաներից, այլև կարող է գնել բնակարան, որը կկառուցվի հետո:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. Սուրեն Պապիկյան