Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Գայանե Աբրահամյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Գայանե Աբրահամյան

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:

«էս ի՜նչ անտարբերություն էր, մեկը չհիշեց, որ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, տո՝ սովետականն էլ ․․․ նեղացնում եք ձեր տերերին, չսիրելի սռաչաստեղծ թրքացմանագետներ։

Իսկ եթե լուրջ՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը խիստ անհրաժեշտ պայման է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացի համար, դրանք հստակ հատուկ ստանդարտների են, փոխճանաչելի ԵՄ երկրների համար եւ առանց այս փոփոխության, առանց կենսաչափական անձնագրերի անհնար է վիզայի ազատականացման մասին նույնիսկ խոսել։

Սա նախ եւ առաջ կարեւորագույն ռեֆորմ է հենց մեզ համար, որում գույնի փոփոխությունը մի աննշան դրվագ է ընդամենը, մինչդեռ առավել կարեւոր է անձնագրային փոխճանաչելիության ամբողջական համակարգը, ինչը բոլորիս ճամփորդությունը դարձնելու է ավելի արագ ու վստահելի ցանկացած պետության սահման հատելիս, եւ հատկապես՝ ԵՄ երկրներում։

Փաստենք, որ ԵՄ 26 երկրների անձնագրերը կարմիր-բուրգունդի (բորդո) գույնի է, միայն Խորվաթիայինն է կապույտ։

Ես էս հերթական սռաչը կհասկանայի գուցե, եթե, ասենք, կանաչ լիներ, քանի որ կանաչ գույնի է մուսուլմանական երկրների մեծ մասին անձնագրերը։ Կանաչը համարվում է Մուհամեդի սիրելի գույնը, կապվում է դրախտի կանաչի հետ եւ այլն․․․

Հասկանում եմ, զգայունությունը շատ է, բայց գոնե մի քիչ հիմնավոր թեմաներ գտեք»,- գրել է Աբրահամյանը:

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Գայանե Աբրահամյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Գայանե Աբրահամյան