Հայկական նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հասցրել է հայտնվել «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում. Դավիթ Ջալալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայկական նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հասցրել է հայտնվել «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում. Դավիթ Ջալալյան

Հայկական նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հասցրել է հայտնվել «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում. Դավիթ Ջալալյան

«Թուրքական» Եվրոպա՞, թե՞ տոտալ անգրագիտություն. Ում է ձեռնտու անձնագրի շուրջ հիստերիան

Հայկական նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հասցրել է հայտնվել «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում։

Ոմանք նոր փաստաթղթի կարմիր երանգի մեջ տենդագին կերպով «թուրքական հետքեր» են փնտրում՝ մոռանալով կամ միտումնավոր լռելով մի պարզ իրողության մասին։

Եվրոպական Միության անդամ 27 երկրներից 26-ի անձնագրերը հենց այս գույնի են։ Այո՛, Եվրոպայի քաղաքական քարտեզը գրեթե ամբողջությամբ «բորդո» է։

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը և տասնյակ այլ զարգացած պետություններ օգտագործում են հենց այս երանգը (Burgundy red) որպես միասնության, ընդհանուր արժեքների և եվրոպական ընտանիքին պատկանելության խորհրդանիշ։

Որևէ մեկի մտքով անցնո՞ւմ է ֆրանսիացուն կամ գերմանացուն մեղադրել հարևանների հետ նույնականանալու մեջ։ Բնավ՝ ոչ։
Այս գույնի ընտրությունը քմահաճույք չէ, այլ հստակ քաղաքական վեկտոր։

Հայաստանը պարզապես սկսում է խոսել աշխարհի հետ նույն գեղագիտական և իրավական կոդերով։Ժամանակն է սովորել տարբերակել պետական ռազմավարությունը էժանագին պոպուլիզմից։ Գույնը «թուրքական» չէ, գույնը քաղաքակիրթ աշխարհի ընդունված չափանիշն է։ Իսկ նրանց համար, ովքեր ամեն ինչի մեջ դավաճանություն են տեսնում, հիշեցնենք՝ կույր լինելը դեռ հայրենասիրություն չէ։

Նոր անձնագիրը մեր քաղաքակիրթ տոմսն է դեպի մեծ աշխարհ՝ հայկական զինանշանով և եվրոպական որակով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հայկական նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հասցրել է հայտնվել «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում. Դավիթ Ջալալյան