Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին։

Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ։

«Մեր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ ոչ միայն երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այլև Հայաստան-ԵՄ ավելի լայն գործընկերության շրջանակում»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարի վերջերս կատարած այցին, որի շրջանակում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ պայմանավորված Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության բացմամբ։

«Այն զգալի ներդրում կունենա բազմոլորտ համագործակցության և միջմարդկային կապերի առավել խորացման առումով»,- հավելել է նախագահն՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացման ու ակտիվացման կարևորությունը։

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Էստոնիայի և Հայաստանի միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ՝ կապված պատմական փորձի, ժողովրդավարական զարգացման ուղու և մի շարք մարտահրավերների հաղթահարման հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Եվրոպական միություն-Հայաստան ձևաչափում փոխգործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել է տարբեր ոլորտներում, հատկապես թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղություններով արդյունավետ համագործակցության խորացումը՝ հաշվի առնելով Էստոնիայի առաջատար փորձը այդ բնագավառում։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին և առկա անվտանգային ու քաղաքական իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել 2025 թվականի օգոստոսի 8-ի Հայաստան-ԱՄՆ համաձայնություններից հետո ձևավորված նոր միջավայրի, ինչպես նաև Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ՝ ընդգծելով կայունության և համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու կայացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունը, ինչպես նաև իրավական պետության, թափանցիկ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ աջակցությունը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին