ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Ռոմանոս Պետրոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան

ՀԷՑ-ի շուրջ 3.700 աշխատակից այսօր վարձատրվել է լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար. յուրաքանչյուրը 30.000-ական ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման նախորդ ութ ամիսներին լրացուցիչ պարգևատրումներն առնչվել են ամսական 1.500-ից 1.800 աշխատակիցների՝ ովքեր ունեին մինչև 200 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ և պարգևատրման չափը սահմանված էր 20.000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։

Սկսած մարտ ամսից՝ մեր աշխատակիցների վարձատրության շեմի փաստացի բարձրացումը վերաբերելի կլինի ՀԷՑ-ի՝ մինչև 250 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ ունեցող բացառապես բոլոր աշխատակիցներին՝ անկախ մասնագիտական և ծառայողական կարգավիճակից ու ցուցաբերած արդյունքային ցուցանիշներից, իսկ լրացուցիչ պարգևատրման սահմանաչափը սահմանվել է 30.000 ՀՀ դրամ (հարկերը՝ նեդառյալ):

ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50%-ին առնչվող այս բարեփոխման արդյունքում վերջիններիս աշխատավարձերը փաստացի աճել են 12-ից 25%-ի չափով, իսկ նման որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն աշխատավարձային ֆոնդում գեներացվել են թե՛ ի հաշիվ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենության ու մասնաճյուղերի տնօրենների՝ ի սկզբանե իրենց պարգևավճարներից հրաժարման արդյունքում, և թե՛ այլ ուղղություններով ուռճացված ծախսերի կանխարգելման ու բացառման շնորհիվ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր բարեխիղճ, ազնիվ և պետականակենտրոն աշխատակիցներին։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Ռոմանոս Պետրոսյան