Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի

Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի
Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի

Ռուսաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Արաղչիից բացի, իրանական պատվիրակության կազմում են Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Նա Իրանի առաջնորդին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

Պուտինը շեշտել է. «Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար և հույս է հայտնել, որ կհաղթահարեն փորձության շրջանը»։

«Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է ՌԴ նախագահն Իրանի արտգործնախարարին:

Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին և Ռուսաստանին Իրանին ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները և գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի