Ընտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը. տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ընտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը. տեսանյութ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվեց, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար: Այս գործարքն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները:

Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդն իրենց տան բակում չափահասներին վճարել է 10 հազարական, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ և խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։

Դեպքին անռնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։

Ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով: 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, նրա մոր և քրոջ նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Ընտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը. տեսանյութ