16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի մասին օրենսդրական նախաձեռնությունը և միաժամանակ կարևորելով ՀՀ-ում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալը:

«6-16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղավիացիայի միջազգային կազմակեպության ստանդարտին: Այդ փաստաթղթերը թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ ՀՀ-ում և խրախուսել ծառայություններից օգտվելը հենց թվային հարթակների միջոցով:

«Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»,-ասաց նա:

Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը կդառնան կենսաչափական: Այսինքն՝ կենսաչափական տվյալներ ենք ներդնում: Այս պահի դրությամբ թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց տվյալներ հավաքելու այդպիսի ֆիզիկական հնարավորություն, ըստ նախարարի, չկա:

Երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն:

«Մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»,- ասաց նա:

Այլ փոփոխություններ ևս նախատեսվել են, որոնք վերացրել են բոլոր այն  դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ եղել են երկրում, այդ թվում՝ անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր