Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները.Հովհաննես Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները.Հովհաննես Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը

Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները.Հովհաննես  Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը
Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները. Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրից ուղիղ հեռարձակումների ձևաչափն ու տևողությունը չեն փոխվել։ Նրա խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, կապահովվի առավոտյան 09:00-ից մինչև 13:00-ը չընդհատվող ուղիղ եթեր, ինչպես նաև հատուկ տաղավարից հարցազրույցներ և թեմատիկ ցուցադրություններ:

«От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել: 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի «Լուրերի» եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00-ը ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:

Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:

Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:

Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները:

Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և առցանց հեռարձակողների համար»,- գրել է նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները.Հովհաննես Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը