Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին

Ապատեղեկատվական արշավների դեմ Կառավարության ուսումնասիրությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը:

ԵՄ-ն իր երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում հիբրիդային գործիքակազմով, դրա դեմը հակազդելու միջոցներով, ի՞նչ գործիքներ են օգտագործվելու նախընտրական շրջանում ՀՀ-ին օգնելու համար, արդյոք դրանք ԶԼՄ-ների՞ն են տրամադրվելու, թե՞ պետական գերատեսչություններն են օգտագործելու նախընտրական շրջանում ապատեղեկատվությունը բացառելու համար:

Հարցին վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, ժամկետների մասով տեղեկատվություն եղել է:

«ԱԳՆ-ն նախօրեին այս թեման կոմունիկացրել է, և դա բնավ նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու:

Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել: Ուզում եմ ասել, որ երկու առանձին գործառույթներ են, և այս դեպքում 2 տարի ժամկետով է:

Գործողությունների մասին, համագործակցության, ինչու չէ, նաև լրատվամիջոցների հետ աշխատանքի մասով կտեղեկացնենք:

Նպատակը մեկն է՝ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնել, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ»,- ասել է նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին