ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումներ չունենք. Ռ. Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական տեղեկատվության համաձայն, օգոստոսի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Հայաստանի որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ կամ անջատումներ չեն գրանցվել։
Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԷՑ մասնագետներին իրենց աշխատանքը պատշաճ կատարելու և անխափան էլեկտրամատակարարում ապահովելու համար։
Նա նաև նշել է, որ եթե առանձին հասցեներում առկա են տեղային խափանումներ, քաղաքացիները կարող են դրանք նշել իր գրառման մեկնաբանություններում՝ դիսպետչերական ծառայության աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով։

























