Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին

Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին
Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին

Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար ՀԱԵ բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է: Վերջին տասնամյակներում ՀԱԵ փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մեծ մասամբ օտարվել է և շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է ՀԱԵ բարենորոգման օրակարգը և որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը.

Ա. ՀԱԵ-ի փաստացի պետի հեռացում.

Բ. սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն.

Գ. ՀԱԵ կանոնադրության ընդունում (կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգերը).

Դ. սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած  խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու:

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքի ազատությունը ու վերահաստատում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և որ Սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»,- ասաց նա:

Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե եկեղեցին պետությունից անջատ լինելու կողմնակիցն է՝ միաժամանակ ընդգծելով, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց չի կարող դուրս լինել պետությունից, և որ այն չի կարող պետություն լինել պետության մեջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին