Սիլիկոնյան հովտից Երևան․ Plug and Play-ը մեկնարկում է իր երրորդ ծրագիրը Հայաստանում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սիլիկոնյան հովտից Երևան․ Plug and Play-ը մեկնարկում է իր երրորդ ծրագիրը Հայաստանում

Սիլիկոնյան հովտից Երևան․ Plug and Play-ը մեկնարկում է իր երրորդ ծրագիրը Հայաստանում
Սիլիկոնյան հովտից Երևան․ Plug and Play-ը մեկնարկում է իր երրորդ ծրագիրը Հայաստանում

Երևանում մեկնարկել է «Փլագ ընդ փլեյ» (Plug and Play) միջազգային ընկերության ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային մենթորներ և ստարտափ էկոհամակարգի առանցքային դերակատարներ։ 

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել նման նախաձեռնությունների առանցքային դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ 

Ծրագրի շրջանակում ընտրված 18 ստարտափները կմասնակցեն եռամսյա նախաաքսելերացիոն փուլին, որի նպատակն է գաղափարների կատարելագործումն ու միջազգային շուկաներ մուտք գործելու նախապատրաստումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու փորձառու միջազգային մենտորների հետ, ձեռք բերելու գործնական գիտելիքներ ու կապեր, ինչպես նաև անդամակցելու Plug and Play-ի գլոբալ ցանցին։ Նախաաքսելերացիոն փուլում ընդգրկված են հետևյալ ստարտափները՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc., SafeGround Technologies, Salute AI, LexAI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, RUXEN, Megaladata, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V.։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play-ի գործընկերության շրջանակում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցում ընդգրկվել են շուրջ 40 ստարտափներ։ Նախաձեռնության առանցքային նպատակներն են հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացումը, միջազգային կապերի ընդլայնումն ու տեղական թիմերի մրցունակության շարունակական բարձրացումը։ 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Սիլիկոնյան հովտից Երևան․ Plug and Play-ը մեկնարկում է իր երրորդ ծրագիրը Հայաստանում