Թուրքիան պատրաստ է բանակցություններ կազմակերպել ուկրաինական հակամարտության կարգավորման համար՝ թե՛ տեխնիկական, թե՛ բարձր մակարդակով, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Անցյալ ամռանը մենք կողմերին երեք անգամ հավաքեցինք Ստամբուլում և պատրաստ ենք դա անել կրկին՝ թե՛ տեխնիկական, թե՛ ղեկավարության մակարդակով», – ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող մարտական գործողությունները շեղել են միջազգային ուշադրությունը ուկրաինական ճգնաժամից, և խաղաղության բանակցությունների նկատմամբ հետաքրքրությունը հանկարծակի նվազել է։
Ֆիդանը ընդգծել է, որ «խաղաղության հասնելու ջանքերը պետք է շարունակվեն»։