Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվել է, թե ինչպես կբնորոշի Փաշինյանը հաջորդ մանդատը, որը ՔՊ-ն առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից:

Վարչապետն արձագանքեց՝ միանշանակ այդ մանդատը կանվանի խաղաղության մանդատ:

«Եկեք, ի վերջո, խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ:

Նրբությունն այն է, որ մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք: Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ: Մենք չենք կարող այդ պատգամը չլսել, և այս սոցիալ-հոգեբանական փոփոխությունը ժողովուրդն է արել, պատվիրել, մենք էլ իրականացրել ենք:

Մեր կարգախոսն է՝ «տեր կանգնիր խաղաղությանը», և պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի, այն ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղության մանդատ, խաղաղությունը սովորական դարձնելու մանդատ և խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Նիկոլ Փաշինյան