Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները․ վարչապետը ներկայացրել է ապրիլի 19-ի մեծ ավտոերթի մանրամասները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները․ վարչապետը ներկայացրել է ապրիլի 19-ի մեծ ավտոերթի մանրամասները

Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները․ վարչապետը ներկայացրել է ապրիլի 19-ի մեծ ավտոերթի մանրամասները
Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները․ վարչապետը ներկայացրել է ապրիլի 19-ի մեծ ավտոերթի մանրամասները

Սիրելի քաղաքացիներ․ կիրակի օրը, ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ովքեր ու ինչպես կարող են միանալ երթին։

«Մասնակցության համար կարող եք գրանցվել ստորև բերվող QR կոդի միջոցով։ Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղևորներ։ 

Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղևոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետև երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում և վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետևի եթերին և տեղեկատվություն փոխանցի վարորդին։ 

Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։ Ծառայողական ավտոմեքենաների մասնակցությունը երթին արգելվում է, բացի պետական պահպանության ներքո գտնվող անձանց սպասարկող մեքենաները։ Մեկնարկի տեղի և ժամի մասին գրանցված վարորդներին կտեղեկացնենք հեռախոսազանգով։

Իսկ պլանը հետևյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։ 

Ժամը 17․00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։ 

Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում»,- գրել է վարչապետը։

Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները․ վարչապետը ներկայացրել է ապրիլի 19-ի մեծ ավտոերթի մանրամասները

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները․ վարչապետը ներկայացրել է ապրիլի 19-ի մեծ ավտոերթի մանրամասները