Մրգաշենում 52-ամյա տղամարդուն կյանքից զրկած հարազատ եղբայրներին քրեական ոստիկանները հայտնաբերել են. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մրգաշենում 52-ամյա տղամարդուն կյանքից զրկած հարազատ եղբայրներին քրեական ոստիկանները հայտնաբերել են.

Մրգաշենում 52-ամյա տղամարդուն կյանքից զրկած հարազատ եղբայրներին քրեական ոստիկանները հայտնաբերել են
Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել են Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի բնակիչներ 20-ամյա Ջանիկ Սիրեկանյանին և 17-ամյա Սիրեկան Սիրեկանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են ապրիլի 13-ին իրենց համագյուղացուն՝ 52-ամյա Արթուր Ավագյանին, դանակի մի քանի հարվածներով մահ պատճառելու մեջ, ինչից հետո դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, այս պահին նրանց ոստիկանները ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Քննության ընթացքում պարզվելու է, թե նրանցից ով է դանակի հարվածներ հասցնողը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննիչը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի համաձայնություն տա, և եթե դատարանը բավարարի, ավագ եղբայրը կտեղափոխվի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կրտսերը՝ նույն քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Մրգաշենում 52-ամյա տղամարդուն կյանքից զրկած հարազատ եղբայրներին քրեական ոստիկանները հայտնաբերել են.