ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին.

ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին.
ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կգտնվի

Օսլոյում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Այցի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքը։ Հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման նպատակով։

Այցի շրջանակում նախատեսվում են բարձրաստիճան նախարարական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կկենտրոնանան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների վրա։

Քննարկումների օրակարգում ներառված են նաև քաղաքային կլիմայական գործողություններին, կլիմայական հարմարվողականությանը, ազգային և գլոբալ մակարդակներում կենսաբազմազանության կառավարմանը, կլիմայական դիվանագիտությանը, գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվությանը (DSI), ինչպես նաև կենսաբազմազանության ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջև սիներգիկ համագործակցության հնարավորություններին։

Այցը նպատակ ունի խթանելու երկկողմ քաղաքական երկխոսությունը և ձևավորել գործնական առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել COP17-ի ընթացքում՝ որպես Հայաստանի և Նորվեգիայի համատեղ ներդրում միջազգային բնապահպանական գործընթացներում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին.