TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Արարատ Միրզոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Արարատ Միրզոյան

TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Արարատ Միրզոյան
TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Միրզոյան

Երկկողմ աշխատանքները TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է։ Միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք։ Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությանը, թե TRIPP նախագծի իրականացումը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը:

Այս համատեքստում լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասնել՝ որոնք են համաձայնեցված երրորդ երկրները, որոնց հետ Հայաստանն աշխատում է TRIPP-ի իրագործման ուղղությամբ։

«Մենք առանձին հարցերի շուրջ մտքեր և դիրքորոշումներ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Հուսանք, որ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ, և ահա այստեղ է, որ մենք նաև երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու»,- ասաց Միրզոյանը, ապա հստակեցրեց՝ TRIPP նախագծի վերաբերյալ միջպետական պայմանագիրը լինելու է երկկողմ՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, սակայն շինարարության փուլում գործընկերների կարիք է լինելու։ Գործընկեր երկրների կարիք կարող է լինել նաև համակարգերի կառավարման փուլում։

ԱԳ նախարարը նաև ընդգծեց՝ TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։

«...Էլ չասեմ մեր հարևանների մասին։ TRIPP-ն այլ մոլորակի վրա չէ։ TRIPP-ի մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանի Հանրապետությանը կամ սկիզբ առնի այդտեղից, մյուս ծայրն ավարտվի Նախիջևանով, էլի՝ Ադրբեջանի Հանրապետությունով, բայց տրամաբանական շարունակությունը Երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցն է, Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցն է և Թուրքիայի երկաթուղային ցանցը։

Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են [TRIPP նախագծով]։ Մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում էինք նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, որը Հայաստանում էր Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ։

Հետևաբար քննարկումները կան, Մերձավոր Արևելքի երկրներն են շահագրգիռ, հետաքրքրված այս թեմաներով։ Առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որը ես կարող եմ կիսել նաև հանրության հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը, և որ Հայաստանն ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ շարունակում է աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Արարատ Միրզոյան