Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցшվորության կանխարգելմшն և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցшվորության կանխարգելմшն և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ

Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցшվորության կանխարգելմшն և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ
Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ

2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

«Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։

Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։

Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։

Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցшվորության կանխարգելմшն և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ