ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին

ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին
ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին

Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին 4 նախագծեր, որոնք խորհրդարանը քննարկեց հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Վերոնշյալ 4 նախագծերը վերաբերում են քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին, ջերմատների և ավազանների շինթույլտվության համար տեղական տուրքերի փոփոխությանը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում որոշ խնդիրների լուծմանը, ինչպես նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսվող առաջարկին:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ ձևավորվող կուսակցությունները և դաշինքները, չեն կարող իրենց անվանումներում ունենալ անձնանուններ:

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է նվազեցնել ջերմատնային տնտեսություն կառուցելիս շինթույլտվություն ստանալու համար նախատեսված տուրքի չափը մի քանի անգամ՝ այդ կերպ նպաստելով համայնքներում ներդրումների ավելացմամնը:

««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով» առաջարկվում է առաջին հերթին ավելացնել մի շարք խմբեր ընդհանուր խմբերի ցանկում: Օրինակ, առաջարկվում է էլեկտրոնային հարթակով իրականացնող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին, վարորդներին մյուս տարվա հունվարի 1-ից թույլ տալ, որպեսզի կարողանան մասնակից լինել այս համակարգին:

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն, կամ, ինչպես ասվում է, արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այդ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին