1 զпհ, 2 վիրшվոր․ «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ Nissan-ը բախվել է քարե պատնեշին, ապա գովազդային սյանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

1 զпհ, 2 վիրшվոր․ «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ Nissan-ը բախվել է քարե պատնեշին, ապա գովազդային սյանը

1 զпհ, 2 վիրшվոր․ «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ Nissan-ը բախվել է քարե պատնեշին, ապա գովազդային սյանը

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի հետևանքով 4 վիրավոր կա, ինչը հիմք էին ընդունել իրավապահները, սակայն հետո պարզվեց, որ տեղեկությունն իրականության հետ կապ չունի։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. 1 զпհ, 2 վիրшվոր․ «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ Nissan-ը բախվել է քարե պատնեշին, ապա գովազդային սյանը