Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն Հայաստանի միջազգային հեղինակության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել գագաթաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման համար, և այսօրվա հանդիպումը միտված է քննարկելու արդեն իրականացված աշխատանքները և հետագա անելիքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են եզրափակիչ փուլին և այս հանդիպման նպատակն է ներկայացնել արդեն իրականացված աշխատանքները, լսել երկրի ղեկավարի դիտարկումներն ու առաջարկություններն աշխատանքներն ամփոփելու համար:

Հաջորդիվ՝ մանրամասներ են ներկայացվել միջոցառման կոնցեպտի մշակման և հայեցակարգային պլանավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բովանդակային և կազմակերպչական այլ հարցերի, այդ թվում՝ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովմանը և այլն: Ծավալվել է քննարկում վերոնշյալ հարցերի շուրջ:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, կոնկրետ հանձնարարականներ տվել տարբեր ուղղություններով հետագա անելիքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքները:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր