Ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ վարչարարություն. Տիգրան Ավինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ վարչարարություն. Տիգրան Ավինյան

Ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ վարչարարություն. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատշաճ վարչարարություն իրականացնել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք կխախտեն Երևանի ավագանու սահմանած պահանջները։

Քաղաքապետն այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ նշելով, որ շատ կարևոր է՝ պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն, և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից կախված են նաև հաջորդ տարվա նրանց արտոնությունները։

«Հետևաբար, շատ կոնկրետ հանձնարարական եմ տալիս․ չպետք է այնպես ստացվի, որ վարչարարություն չիրականացվի որևէ կառուցապատողի նկատմամբ, որն ունի շեղումներ Երևանի ավագանու որոշումներից։ Այսինքն՝ բոլոր շինհրապարակները, որոնք Երևանում առկա են և չեն համապատասխանում ավագանու որոշումներին, պետք է տուգանվեն, նրանց նկատմամբ պետք է վարչարարություն իրականացվի։

Այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի ավելի մեծ ծավալով ուշադրություն պետք է սևեռենք դրա վրա, որովհետև դրանից նաև կախված են հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարաձգման մասով։ Մենք այս պրոցեսներին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն փոխկապակցված է լինելու Երևանի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում, երբ հստակ արձանագրվում է խախտումը, վարչարարությունը պետք է իրականացվի»,- հայտարարել է Երևանի քաղաքապետը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ վարչարարություն. Տիգրան Ավինյան