Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը.

Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը.
Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ մարզասերներ, մարզիկներ, մարզիչներ և սպորտի ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ՝ ապրիլի 6-ը հռչակվել է որպես Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։

Այս օրը միտված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ առողջ ապրելակերպն ու սպորտը ավելին են, քան ֆիզիկական ակտիվությունը. սպորտը դաստիարակում է կարգապահություն, նպատակասլացություն և պատասխանատվություն, սովորեցնում է պայքարել հանուն նպատակի և հավատալ սեփական ուժերին։ Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց՝ անկախ ազգությունից, մշակույթից կամ սոցիալական դիրքից։

Հայաստանցի մարզիկները բոլոր ժամանակներում իրենց համառ ջանքերով, առավելագույնին հասնելու աննահանջ կամքով մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը միջազգային մրցաշարերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում՝ նպաստելով մեր երկրի հեղինակության և ազգային արժեքների ճանաչելիության բարձրացմանն աշխարհում։

Այսօր էլ մեր մարզիկները տարբեր մարզաձևերում շարունակում են պատվով իրագործել մեծերից ժառանգած հաղթանակների ավանդույթը, ինչին ուղղված է նաև պետական քաղաքականությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է ցուցաբերել համալիր աջակցություն սպորտի զարգացմանն ու հանրայնացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և սպորտային համակարգի բոլոր մասնակիցների համար։ Առանձին ուշադրություն է դարձվում զանգվածային սպորտի զարգացմանը, ինչը նպաստում է առողջ ապրելակերպի խթանմանը, հասարակության համախմբմանը և երիտասարդ սերունդների մոտ հայրենասիրության, հավասարության, փոխադարձ հարգանքի և արդարության զգացման ամրապնդմանը։

Կառավարության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի համար զարգացնել հետաքրքրություն սպորտի նկատմամբ, և որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։

Մարզական ենթակառուցվածքների ստեղծումն ու արդիականացումը, դպրոցների մարզագույքով համալրումը, «Վարչապետի գավաթ» մրցաշարերի անցկացումը և հանրապետության մարզերում և Երևանում նոր մարզադպրոցների կառուցումը նպատակ ունեն առավելագույնս հասանելի դարձնել սպորտը և խթանել զանգվածային մասնակցությունը։

Պետական քաղաքականության հետևողականութրունն ակնհայտ է թվերով. սպորտի ոլորտի ֆինանսավորումն ավելի քան քառապատկվել է 2018 թվականի համեմատ՝ դառնալով շուրջ 15 մլրդ դրամ, մասսայական սպորտն ավելի քան 25 անգամ է ավելացել՝ դառնալով 5.5 մլրդ դրամ։ Միայն 2025 թվականին ընթացքի մեջ է եղել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքի շինարարություն, որոնցից 7-ը մեր անվանի մարզիկների անունները կրող սպորտային համալիրներ են։

Այս ցուցանիշները ոլորտի աննախադեպ առաջընթացի մասին են խոսում, որտեղ, սակայն, դեռ բազմաթիվ անելիքներ կան միասին անելու։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ մեր սպորտային ընտանիքին մաղթելով ուժ, նորանոր հաջողություններ և հաղթանակներ»,- գրել է նախարարը։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը.