Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում

Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում
Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որտեղ անդրադարձավ Հայաստանի քաղաքական վերափոխումներին, խաղաղության օրակարգին։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը վերջապես սեփական հայրենիքում դարձել է քաղաքականության որոշողը։

«Ժողովուրդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի վերջո, իր սեփական հայրենիքում քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի»,- նշեց նա։

Վարչապետն անդրադարձավ նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած զրույցին.

«Պապն ասում է՝ մենք ձեզ ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ՝ այո՛, Ձերդ Սրբություն, բայց իմ և մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ»։

Ըստ Փաշինյանի՝ այս մտածողությունը հանգեցրել է հաջորդ տրամաբանական հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի ժողովուրդը, եթե այլևս նահատակ չէ։ Պատասխանը պարզ էր. «Ուղղակի ապրելու ենք, պարզապես պետություն ենք ստեղծելու»։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անելիքներին՝ վարչապետը հայտարարեց, որ իրենց նպատակը սովորական, մարդկային կյանքի հնարավորություն ստեղծելն է։

«Եվ այստեղ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի պատմական առաքելություն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին առաջնորդել դեպի սովորական, բարեկեցիկ, ազատ, ինքնիշխան, պետականակենտրոն... ուղղակի սովորական կյանք»։

Նա նաև նշեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ներկայանալու է հենց այս տեսլականով՝ պաշտպանելու համար այն խաղաղությունն ու պետականությունը, որն այսօր ձևավորվում է։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում