Հայտնաբերվեցին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած 2 քաղաքացիների մարմինները
Քիչ առաջ ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած 2 քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել: