«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է

«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին՝ Ս.Կ.-ի դատական նիստերին և այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն «Ֆեյսբուք»-ի միջոցով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ում գրանցվել է որպես ծրագրերի իրականացման մասնագետ, որից հետո վերջինիս ուղորդել են գնալ և ներկայանալ ՀԿ-ի՝ Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին՝ հետագա գործողություններին ծանոթանալու համար: 

Հետևելով հրահանգներին՝ Գ.Գ.-ն հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին, տեղեկացել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի, փոխարենը՝ միայն «Մեր ձևով» շարժման հետ մասնակցելու է Ս.Կ.-ի դատական նիստերին ու այլ ակցիաներին, որի դիմաց իր անվամբ բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հզր ՀՀ դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հզր դրամ գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ապրիլի 2-ին Լ.Վ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում գրասենյակում և ղեկավարի բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ նոթատետրեր, որոնցում առկա են քաղաքացիների անուն, ազգանուններ, կուսակցական պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ:

Խուզարկություններով հայտնաբերվել են նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է