Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Նիկոլ Փաշինյան

Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Նիկոլ Փաշինյան
Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Փաշինյան

Վերջին տարիներին հաճախ ենք խոսում ժամանակների պատմական լինելու և մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մեր ավանդույթից և պատմությունից սովոր ենք, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մեծ էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ոչինչ չի փոխվել (նկատի ունեմ մեր աշխարահագրական դիրքում, տեղում բան չի փոխվել), բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք: Այդ էներգառեսուրսը, առանց մեր կառավարման, ամեն օր, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, և դա արևն է: Մենք ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր:

Ի՞նչ է սա նշանակում: Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք: Բայց ինչ է պետք սրա համար: Սրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխության, էներգետիկայի մտածողության փոփոխություն»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ թեմայի շրջանակում քննարկումներ եղել են, և արձագանքը եղել է այն, որ վերոնշյալը հնարավոր չէ իրականացնել, գրատախտակի վրա բանաձևեր են ներկայացվել դրան դեմ: «Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետև մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում… Իսկ բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանում երկու Մեծամորի ատոմակայան ենք ստեղծել»,- նշեց նա:

Փաշինյանը կարծիք հայտնեց, թե այժմ ժամանակն է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի հնարավոր լինի արևից էներգիա վերցնել, այն է՝ պետք է էներգետիկ մտածողություն փոխվի:

«Այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70 տոկոսը 30-40 տարի հետո այլևս չի լինելու, և էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է, հետևաբար պետք է ներդրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է աշխատել նաև կանաչ ջրածնի արտադրության շուրջ:

Վարչապետը նաև կարևորեց ոլորտի մասնագետները վերապատրաստման գործընթացը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Նիկոլ Փաշինյան