Մոտ ապագայում կարող է Մեծամորի ԱԷԿ-ը փակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չլինի. Օվերչուկ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մոտ ապագայում կարող է Մեծամորի ԱԷԿ-ը փակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չլինի. Օվերչուկ

Մոտ ապագայում կարող է Մեծամորի ԱԷԿ-ը փակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չլինի. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Երևանը չորոշի մինչև 2026 թվականի վերջը նոր ատոմակայան կառուցել, ապա կարող է ազգային էներգետիկ դեֆիցիտի առաջ կանգնել։

Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը չի խոսում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու մասին։

«Նոր ատոմակայանի նախագծման, կառուցման և շահագործման ցիկլը սովորաբար տևում է մոտ 10 տարի։ Մենք հասկանում ենք, որ եթե մինչև այս տարվա վերջ նոր կայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի, ապա տեսանելի ապագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Մեծամորի ատոմակայանը կփակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չի լինի: Մենք նաև համոզված ենք, որ Հայաստանին անհրաժեշտ տեխնոլոգիաներ ունի միայն Ռուսաստանը», - նշել է նա ։

Ըստ նրա՝ սա երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի, և հնարավոր է՝ նաև հարևանների համար։ 

«Երկրի էներգետիկ դեֆիցիտը, հավանաբար, կծածկվի ներմուծմամբ, ինչը միշտ թանկ է սպառողների համար։ Կներդրվի նաև վերականգնվող էներգիայի արտադրություն, բայց սա նույնպես լուծում չէ», - ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Մոտ ապագայում կարող է Մեծամորի ԱԷԿ-ը փակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չլինի. Օվերչուկ