Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ.

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ.

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա. Հ.-ն, Ն. Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և առուվաճառքի պայմանագրեր՝ ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։

Բազմաբնակարան շենքերի վերաբերյալ ավարտական ակտի տրամադրումից հետո Ա. Հ.-ն և Ն. Ա.-ն, պարտավոր լինելով մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում ունեցած եկամուտների վերաբերյալ տարեկան հաշվարկ, 310 միլիոն 957 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով նշված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հաշվարկը՝ թաքցնելով հարկման օբյեկտ հանդիսացող իրենց եկամուտները։

Դատախազը 2026 թվականի մարտի 10-ին Ա. Հ.-ի և Ն. Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 171 միլիոն 322 հազար դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ.