Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները. Վարչապետ տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանտերում քաղբանտարկյալներ չկան։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Ընդհանուր առմամբ, անկեղծ ասած, մենք այդ վայրերում քաղաքական գործընթացների որևէ մասնակից չունենք», - ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ ռուսամետ ուժերի մասնակցությանը ՀՀ խորհրդարանական ընտրություններին և ակնարկին, թե Ռուսաստանը Հայաստանում ունի բազմաթիվ գործընկերներ և կապեր՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է․
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»։

























