ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը.

ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը.
ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահներ Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը, վարչության անդամ Արուսյակ Ջուլհակյանը և վուսակցության արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը ապրիլի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահներ Անջեյ Հալիցկիին և Ֆրանսուա-Քսավիե Բելամիին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող հարաբերություններին, քաղաքական և տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի կարևորությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մանրամասներ։

Զրուցակիցները կարևորել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև համագործակցության խորացման և ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը»,- գրել է նա։

ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը.

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը.